Թուրքիայում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդը գործազուրկ է

Թուրքիայում յուրաքանչյուր 5-րդ երիտասարդը գործազուրկ է

Թուրքիայում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը սեպտեմբեր ամսվա համեմատ հոկտեմբեր ամսին աճել է ` դառնալով 19,7%: Թուրքական կառավարության տրամադրած վերջին զեկույցների համաձայն, դա 2011թ-ից  ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

Երիտասարդների գործազրկության վերաբերյալ ցուցանիշները ցույց են տալիս, որ Թուրքիայում 15 -24 տարիքային խմբի մեջ մտնող յուրաքանչյուր հինգերորդ երիտասարդ գործազուրկ է: Ինչպես նկատում է Ջիհան Գործակալությունը, դա արտացոլում է թուրքական աշխատանքային շուկայում առկա կառուցվածքային լուրջ խնդիրները և բավարար չափով աշխատանքային տեղեր ստեղծելու կառավարության անընդունակությունը:

Սոցիալական այդ խնդրի մեկ այլ ասպեկտ է չգրանցված զբաղվածությունը: TurkStat-ի տրամադրած տեղեկությունների համաձայն, 9 միլիոն 150 հազար մարդ, ում աշխատանքն օգտագործվում է, թուրքական շուկայում գրանցված չէ:

Գյուղատնտեսության ոլորտում աշխատազրկության մակարդակը կազմում է 12,5% է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում