Ինչու՞ է Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը դոփում IPAP-ի փուլում

Ինչու՞ է Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունը դոփում IPAP-ի փուլում

ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է անհատական գործողությունների պլանի 4-րդ փուլը: Փաստաթուղթն ընգրկում է 2015-2016թթ.-ի ընկած ժամանակահատվածը:

Ադրբեջանի ՊՆ-ի տվյալներով, Օպերատիվ գործողությունների և անհատական գործընկերության (IPAP) չորրորդ էտապի շրջանակներում առանձնացվել են 41 նպատակներ:

Դրանցից 27-ը վերաբերում է երկրի զինված ուժերին: Դրանց մի մասն իրականացվել են, իսկ մի մասն ունեն երկարաժամկետ բնույթ:

Չնայած գործադրվող ջանքերին` ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը բավարար տեմպերով չի զարգանում, նման կարծիք է հայտնում Դոկտրինա ռազմական հետազոտությունների ամսագրի ղեկավար Ջասուր Սումերինլին:

Նրա կարծիքով, Ադրբեջանն «արդեն տաս տարի է գտնվում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության IPAP փուլում»: Ամեն անգամ ծրագիրը երկարաձգվում է:

«IPAP-ի նպատակներից է դեմոկրատական քաղաքացիական վերահսկողության սահմանումը ռազմական ուժերի նկատմամբ, ռազմական գերատեսչություններում քաղաքացիական անձանց դերի բարձրացում», – նշել է Ջասուր Սումերինլին:

Նրա կարծիքով, Ադրբեջանը պետք է արագացնի IPAP-ի  կատարումը և մտնի «Ինտենսիվ գործընկերության փուլ»:

«Որքան խորն է համագործակցությունը, այնքան ավելի լավ Ադրբեջանը կարող է օգտվել ՆԱՏՕ-ի ընձեռած հնարավորություններից », – նշել է ռազմական փորձագետը:

ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ինտենսիվացման խոչընդոտների թվում վերջին նշել է կառավարության մոտ դեմոկրատացման ուղղությամբ լրացուցիչ պարտականությունների վերցնելու ցանկության բացակայությունը, ինչպես նաև տարածաշրջանում դժվարին աշխարհաքաղաքական իրավիճակը, Մոսկվայի հնարավոր բացասական արձագանքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում