Էրիքսենի գոլը հաղթական էր «Տոտենհեմ»-«Սանդերլենդ» խաղում

Էրիքսենի գոլը հաղթական էր «Տոտենհեմ»-«Սանդերլենդ» խաղում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»: Յան Վերտոնգենի` 3-րդ րոպեին խփած գոլին հյուրերը պատասխանեցին 31-րդ րոպեին. աչքի ընկավ Սեբաստյան Լարսոնը: Խաղի վերջնական հաշիվը 89-րդ րոպեին ձևակերպեց Կրիստիան Էրիքսենը:

Այժմ «Տոտենհեմն» ունի 37 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Սանդերլենդը» մնաց 20 միավորով` 16-րդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Տոտենհեմ»-«Սանդերլենդ»` 2:1
Գոլերը` Վերտոնգեն 3՛, Էրիքսեն 89՛ – Լարսոն 31՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում