«Ժողովուրդ». Դավիթ Անհաղթի այգու շատրվանները՝ հարակից տարածքով գնվել է

Ըստ «Ժողովուրդ»–ի տեղեկությունների՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի այգու շատրվանները՝ հարակից տարածքով գնել է։ Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց նաև ինքը՝ Աղաբեկյանը՝ որոշ վերապահումներով. «Այդ գործարքը դեռ չի կայացել, բայց իսկապես մի ընկերություն կա, որը ցանկություն ունի գնել այդ տարածքը, ու ես այդ ընկերությունում մասնաբաժին ունեմ։ Բայց որպեսզի թյուրիմացություն չլինի, հավելեմ, որ ոչ թե այգու տարածքներն ենք գնելու, այլ այգու հարակից շենքը»։ Թերթը հավելում է, որ վաճառքի հանված տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական գործարար Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտին)։ Շինարարական բիզնեսով զբաղվող այս պաշտոնյան այնքան է խրվել պարտքերի մեջ, որ սկսել է ունեցվածքը վաճառել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում