Ռուսաստանի վերաբերյալ ռազմավարական քննարկում ԵՄ-ում

Ռուսաստանի վերաբերյալ ռազմավարական  քննարկում ԵՄ-ում

Ռուսաստանի հետ հարաբերությունները կդառնան Եվրամիության  երկրների արտաքին գործերի նախարարների՝ ընթացիկ տարում առաջին նիստի գլխավոր թեման: Այն տեղի կունենա   հունվարի 19-ին տեղի կունենա Բելգիայի մայրաքաղաքում:

«Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները կդառնան ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի գլխավոր թեման: Նախարարներն աշխատանքը կսկսեն Ռուսաստանի շուրջ ռազմավարական բանավեճով»,- հաղորդել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:- Այդ քննարկումը կդառնա Եվրամիության մարտյան գագաթնաժողովում ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների շուրջ առաջիկա բանավեճի նախապատրաստումը:

ԵՄ-ն մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչի մասին վկայում է ներքին փաստաթուղթը, որը նիստի համար պատրաստել է ԵՄ-ի արտաքին գոծերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Փաստաթղթից արված քաղվածքների համաձայն, որոնք ներկայացրել են եվրոպական ԶԼՄ-ները, ԵՄ-ն կարող է ՌԴ-ի հետ վերսկսել համագործակցությունը, մասնավորապես, առևտրի բնագավառում, եթե Մոսկվան զիջումների գնա Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցում:

ԵՄ-ի արտաքաին հարցերի գլխավոր հանձնակատար Մոգերինին արտահայտվել է ԵՄ-Ռուսաստան նոր հարաբերությունների կառուցման օգտին և նույնիսկ չի բացառել հնարավորությունը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև ոչ վիզային ռեժիմ սահմանելու հարցում:

Նա նաև առաջարկել է դիտարկել ՌԴ-ի հետ որոշ խնդիրների, ինպիսին` Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Իրանի, ԿԺԴՀ-ի, Պաղեստինի, ինչպես նաև էբոլայի դեմ պայքարում, համատեղ  գորխելու հնարավորությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում