Վարչապետը ստորագրել է Արագածոտնի փոխմարզպետի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի հրաժարականները

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մանաֆաս Առաքելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Սինոյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում