Ռուսական ներդրումների ավելացումը բխում է Վրաստանի շահերից. Աբաշիձե

Ռուսական ներդրումների ավելացումը բխում է Վրաստանի շահերից. Աբաշիձե

Վրացական շուկայում ռուսական ներդրումների աճը և Թբիլիսի- Մոսկվա ավիաթռիչքների քանակի աճը բխում է Վրաստանի շահերից: Այս մասին հայատարարել է ռուս-վրացական հարաբերությունների նորմալացման գործընթացքում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Ռուսթավի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Ավեղլի վաղ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հրապարակել էր նոտաների պատճեները, որոնցով 2014թ-ին փոխանակվել են Մոսկվան և Թբիլիսին, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև անսահմանափակ քանակությամբ ավիաթռիչքներ կատարել:

«Այդ հարցն իսկապես եղել է Կարասինի հետ մեր ձևաչափում: Մեր երկխոսության սկզբում և միշտ ասել եմ, որ մենք դիտարկում ենք առևտրային հարաբերությունների և տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցը, որի մեջ եղել է նաև կանոնավոր չվերթների վերականգնման հարցը: Մենք շահագրգռված են շատ չվերթներ կատարելու մեջ:Դրա հետևանքով գները կիջնեն և ավելի շատ տուրիստներ կգան:
Սկզբունքորեն պաշտպանում ենք հավասար չվերթներ կատարելու սկզբունքը, քանի չվերթ կկատարեն ռուսական ընկերությունները, նույնքան էլ կկատարեն մեր ընկերությունները»,- հայտարարել է Աբաշիձեն:

Սակայն միևնույն ժամանակ Աբաշիձեն կարծում է, որ վրացական շուկայում ռուսական ընկերությունների քանակի աճը կնպաաստի երկրի զարգացմանը:

«Ես դեմ չեմ, որ ռուսական ներդրումները օրինական ճանապարհով ներդրվեն Վրաստանում: Հակառակ, դա շատ լավ է: Եթե ռուսական կապիտալի ներհոսք լինի Վրաստան, ես կողմ կլինեմ: Դա կնպաստի երկրի զարգացմանը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում