ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն Է հայտնել Ուկրաինայում իրադրության սրվելու կապակցությամբ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստություն Է հայտնել Ուկրաինայում իրադրության սրվելու կապակցությամբ

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անհանգստություն Է հայտնել Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության սրվելու կապակցությամբ եւ կոչ Է արել բոլոր հնարավորություններն օգտագործել հակամարտության խաղաղ կարգավորման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լուրջ մտահոգություն են առաջացնում Ուկրաինայի հարավ-արեւելքի վերջին իրադարձությունները: Տեղի Է ունենում առճակատման սաստկացում, մարտական գործողությունների ակտիվացում, ինչի հետեւանքով զոհվում են զինծառայողներ, խաղաղ մարդիկ, ավերվում են բնակարաններ, հիվանդանոցներ, դպրոցներ: Դեռ երբեք մարտական գործողությունները չեն բերել խաղաղության եւ քաղաքական հակասությունների կարգավորման»,-ասված Է Բորդյուժայի հայտարարության մեջ, որը տարածել Է ՀԱՊԿ-ի քարտուղարությունը:

«Չափազանց կարեւոր Է դրա համար օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, նախեւառաջ հասնել Մինսկի պայմանավորվածությունների կատարման, «անդորրի» ռեժիմի անշեղ պահպանման, շփման գծից ծանր հրետանու հետքաշման»,-հավելել Է Բորդյուժան:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ վստահություն Է հայտնել, որ «միայն քաղաքական միջոցներով եւ Ուկրաինայի բոլոր քաղաքացիների շահերի հաշվառման հիման վրա կարելի Է դուրս գալ ստեղծված չափազանց ծանր իրավիճակից եւ խաղաղության հասնելու ուղին բռնել»:

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ հունվարի 17-ին Կիեւն ուժեղացրել Է Դոնեցկի գնդակոծումը եւ պաշտոնապես հայտարարել, որ քաղաքի օդանավակայանում ուժայինները զանգվածային հատուկ գործողություն են իրականացնում: Մարտական գործողությունների եւ Դոնեցկի հրետակոծման հետեւանքով վնասվել են բնակելի շենքեր, հաղորդակցուղիներ եւ քաղաքի ենթակառուցվածքը: Գնդակոծումների Է ենթարկվել նաեւ Գոռլովկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում