Թոնի Բլերը ստիպված կլինի պարազաբանել ադրբեջանական ռեժիմի հետ գործարքների գինը

Թոնի Բլերը ստիպված կլինի պարազաբանել ադրբեջանական ռեժիմի  հետ գործարքների գինը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյը մոտ ժամանակներս կկանգնի խորհրդարանի առաջ, որտեղ պետք է պատասխանի հարցերին, թե ինչպես է նա պատրաստվելմիլիոնավոր ֆունտ սթերլինգներ աշխատել լինելով` մի խողովակաշարի հետ կապված հարցերով խորհրդատուն, որը պաշտպանվում է Ադրբեջանի դիկտատուրային ռեժիմի կողմից: Այս աղմկահարույց թեմային անդրադարձ է կատարում հեղինակավոր Sunday Times պարբերականը:

Քննարկումները, որոնք նաախձեռնվել են խորհրդարանի կողմից, կքննարկվեն Բլերի այն երակմուտների թափանցիկության հարցը, որոնք նա ձեռք է բերել արտասահմանյան ծառայությունների ժամանակ:

Հրատարակչությունը նշում է, որ սրանից առաջ մեկ անգամ չէ, որ Բլերը խուսափել է նման հաշվետվություններից` նշելով, որ ինքն այլևս խորհրդարանական չինովնիկ չէ:

Համաձայն Մեծ Բրիտանիայում գործող  օրենքների, վարչապետը կարող է արտասահմանում խորհրդատվական գործունեություն ծավալել, պաշտոնավարման ավարտից միայն երկու տարի հետո:

Sunday Times-ը գրում է, որ Բլերի հաճախորդների թվում են Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը, որը նրան տարեկան 8 միլիոն ֆունտ սթերլինգ է վճարում:

Դրանից հետո Բլերը որոշել է դառնալ մի գազախողովակի հարցերով խորհրդական, որի միջոցով ադրբեջանական գազը դուրս կգա եվրոպական շուկա: Սակայն թերթը չի զլանում հիշեցնել, որ ադրբեջանական կառավարությանը հաճախ քննադատում են քաղաքացիական հասարակության վրա հարձակումների համար:

Թոնի Բլերի գրասենյակը հայտարարում է, որ իբր թե ստացած գումարների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն նրանք հրաժարվում են նաև գումարի իրական չափի մասին տեղեկատվություն տրամադրել:

Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական հարցերով նախագահ Հուգ Ուիլյամսոնը նույնպես քննադատում է Թոնի Բլերին ադրբեջանական կառավարությունից գումար ստանալու համար:

Կազմակերպությունը գտնում է, որ կամ Թոնի Բլերը պետք է քննադատի Ադրբեջանում և Ղազախստանում մարդու իրավունքների հետ կապված դրությունը կամ պետք է դադարեցնի այդ երկրներից գումարներ ստանալը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում