Մելինե Դալուզյանը նույնպես անհաջող է հանդես եկել օլիմպիական խաղերում
02/08/2012 11:03
Նմանատիպ
Երեկ Լոնդոնում ընթացող օլիմպիական խաղերի շրջանակում կայացած ծանրամարտի կանանց մինչև 69 կգ քաշայինների պայքարը կրկին անհաջող ավարտ է ունեցել Հայաստանի համար:
Հայ մարզուհի Մելինե Դալուզյանը պոկում վարժության ժամանակ միայն մեկ հաջող փորձ է ունեցել՝ բարձրացնելով 111 կգ, իսկ այնուհետև 2 անգամ ձախողել է 115կգ ծանրաձողը բարձրացնելու փորձերը:
Հրում վարժության ժամանակ էլ Մ.Դալուզյանը նախապես պատվիրել էր 140 կգ, որը 3-րդ մոտեցման ժամանակ դարձավ 142, սակայն երեք դեպքում էլ անհաջող ձորձեր էին, և այս ձևում մարզուհին ստացել է 0 միավոր:
Արդյունքում՝ հայ ծանրամարտիկը զբաղեցրել է նախավերջին տեղը: Նշենք, որ այս քաշային կարգում օլիմպիական ոսկին վաստակել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Ռիմ Յոնգ Սիմը՝ երկամարտի արդյունքում բարձրացնելով 261 կգ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում