Կրկին գործադուլ. Երևան-Աբովյան թիվ 261 երթուղու վարորդները բողոքում են ցածր աշխատավարձից և աշխատանքային ոչ բարվոք պայմաններից
Նմանատիպ
Երևան-Աբովյան թիվ 261 երթուղու վարորդները երեկ գործադուլ էին հայտարարել:
Գործադուլ հայտարարելու հիմնական պատճառը եղել է ցածր աշխատավարձը և աշխատանքային ոչ բարվոք պայմանները:
Իսկ երթուղին պատկանում է Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին, որից էլ փորձել են ճշտել գործադուլի պատճառները: Սակայն պատգամավորն ասել է, որ ինքը Հայաստանում չէ և տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել:
«Տիգրան» ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Բեգանյանն էլ նշել է , որը . «Նման բան չկա, մի ժամի չափ չեն աշխատել վարորդները, էդ էլ վերջնակետի տեղափոխման հետ էր կապված: Աշխատավարձի հարց չի եղել»:
Սակայն պարզվեց , որ վարորդները համաձայնվել են աշխատանքը շարունակել կարճ ժամանակով, որի ընթացքում սպասում են խնդրի լուծմանը, հակառակ դեպքում նրանք կրկին գործադուլ են անելու, այս անգամ արդեն երկարաժամկետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում