Թուրքիայի վարչապետը կմեկնի Լոնդոն
19/01/2015 17:43
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկօրյա այց կկատարի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: Այցը կմեկնարկի հունվարի 19-ին:
Լոնդոնում Դավութօղլուն կհանդիպի Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ` Դևիդ Քեմերոնի հետ: Հանդիպման ժամանակ երկու երկրների վարչապետները կքննարկեն Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային կարևորություն ունեցող հարցեր:
Լոնդոնից հունվարի 21-ին Թուրքիայի վարչապետը կմեկնի Շվեյցարիա` Դավոսում մասնակցելու G-20-ի հավաքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում