Ապահովագրական ընկերությունները գերշահույթ են ստանում. Արմեն Պողոսյան
02/08/2012 12:09
Նմանատիպ
Ապահովագարական ընկերություններն այս տարվա ընթացքում ստացել են 10,1 մլրդ գումար, որից 5,20 մլրդն օգտագործվել է, իսկ թե մնացածը որտեղ է ծախսվել, պարզ չէ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Ինչպես տեսնում ենք, մեզ մոտ ամեն ինչ ոչ տրամաբանական է ստացվում: Ապահովագրական ընկերությունները գերշահույթ են ստանում, նրանց համար գործում է «բալը թանկ չէ» օրինակը»,-նշել է Սպառողների միության նախագահը՝ հավելելով, որ ԱՊՊԱ-ն անհրաժեշտ է, ավելին’ կյանքի պահանջ է, եւ առողջապահական ոլորտը նույնպես պետք է ապահովագրության անցնի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում