Վանո Սիրադեղյանի կինը մերժում է ամուսնու մահվան մասին լուրը
02/08/2012 12:35
Նմանատիպ
այաստանի Ներքին գործերի նախկին նախարար, արձակագիր Վանո Սիրադեղյանի մահվան մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին HayNews.am-ին հայտնեց նրա կինը’ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը:
Նա ասաց, որ այս մասին խոսելն ու հարց հղելը կոռեկտ չէ։
Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակին» հայտնի մտավորականներից մեկը, ով ժամանակին շատ մտերիմ էր Վանո Սիրադեղյանի հետ, հայտնել է, թե ամիսներ առաջ Վանո Սիրադեղյանը ծանր հիվանդությունից հետո արտերկրում մահացել է, սակայն այս փաստը՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գաղտնի է պահվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում