Այսօր Լոնդունում կխաղարկվի մեդալների 18 հավաքածու. Հայ մարզիկների նոր մրցելույթներին կարելի է հետևել վաղը
Նմանատիպ
Այսօր Լոնդոնի 30-րդ ամառային օլիմպիական խաղերում խաղարկվելու է մեդալների 18 հավաքածու: 56 մեդալների համար մարզիկները կպայքարեն հետևյալ 9 մարզաձևերում՝ թիավարություն, հեծանվավազք, ձյուդո, սեղանի թենիս, սպորտային մարմնամարզություն, լող, նետաձգություն, սուսերամարտ, հրաձգություն:
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներն այսօր մրցասպարեզ դուրս չեն գա: Իսկ վաղը՝ օգոստոսի 3-ին, մեր 3 մարզիկները կփորձեն վաստակել օլիմպիական չեմպիոնի տիտղոսը:
Թեթև աթլետներ Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանը կմասնակցեն հեռացատկի որակավորման փուլին։ Մրցումներին կարելի է հետևել հայկական ժամանակով՝ ժ. 22:50-ին։ Եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 4-ին։
Վաղը՝ ժ. 13:00-ին կկայանա նաև հայազգի ծանրամարտիկ, 85կգ քաշային կարգում հանդես եկող Արա Խաչատրյանի մրցելույթը: Նա հանդես է գալիս B խմբում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում