Էրդողանի լիազորություններն ընդլայնվում են

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահել է այդ երկրի կառավարության երեկ անցկացված նիստում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Թուրքիայի գործող սահմանադրությամբ նրա չնախատեսված այդ քայլը քննադատները գնահատել են որպես նախագահի լիազորություններն ընդարձակելու փորձ:

Մինչ նախագահ ընտրվելը 11 տարի շարունակ Էրդողանը նախագահել էր կառավարության նիստերում:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այդ առնչությամբ «մեկնաբանել է», որ Էրդողանը գործել է սահմանադրությամբ իրեն վերագրված լիազորությունների շրջանակում: «Ռ. Թ. Էրդողանին խորհրդարան չի ընտրել, նա ժողովրդի կողմից ընտրված նախագահ է: Առանց Թուրքիայի խորհրդարանական համակարգում փոփոխություններ կատարելու էլ նա ավելի մեծ ուժ ունի», -հայտարարել է Դավութօղլուն:

Թերթը գրել է, որ փակ դռների հետեւում անցած կառավարության նիստը Ռ. Թ. Էրդողանի համար «նախագահական համակարգ կյանքի կոչելու նախափորձ է»:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները նշանակված են այս տարվա հունիսին: Էրդողանի կողմից իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն արվող հզոր աջակցությունը կարող է հնարավորուրություն ստեղծել նախագահի լիազորություններն ընդլայնել նախատեսող նոր Սահմանադրություն ընդունելու համար:

Անցյալ տարվա ամռանը նախագահ ընտրվելու ժանակաշրջանում Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ ցանկանում է Թուրքիան դարձնել նախագահական կառավարմամբ երկիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում