Ելիսեյան պալատի վրայով անհայտ ծագման անօդաչու թռչող ապարատ Է անցել

Գիշերը սիրողական անօդաչու թռչող ապարատ Է նկատվել երկնքում՝ Ելիսեյան պալատի շենքի՝ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի աշխատանքային նստավայրի վերեւում: Ինչպես հայտնել Է նախագահական վարչակազմի մամուլի ծառայությունը, թռիչքը շարունակվել Է ընդամենը մի քանի վայրկյան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ապարատն իսկույն նկատել են պահպանության աշխատակիցները, ինչից հետո այն արագորեն հեռացել Է»,- նշել են Ելիսեյան պալատում: Անօդաչու թռչող ապարատի ծագման մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, ինչպես նաեւ հայտնի չԷ, թե ով եւ ինչ նպատակով կարող Էր այն արձակել: Պատահածի փաստով սկսվել Է հետաքննություն, որը հանձնարարվել Է Փարիզի դատախազությանը:

Ֆրանսիական օրենսդրությունը խստիվ կանոնակարգում Է անօդաչու թռչող ապարատների արձակումը, ինչպես նաեւ սիրողական օդալուսանկարահանման հնարավորությունները: Մասնավորապես, արգելված Է նման տեխնիկայի օգտագործումը խտաբնակ վայրում՝ առանց իշխանությունների հետ նախնական համաձայնեցման: Խախտողներին լուրջ պատիժներ են սպառնում խոշոր դրամական տուգանքի եւ հնարավոր բանտային պատժի տեսքով՝ քաղաքացիների կյանքի համար վտանգ ստեղծելու համար:

Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, վերջին ամիսներին Ֆրանսիայում գրանցվել են մի ամբողջ շարք դեպքեր, երբ անհայտ անձինք անօդաչու թռչող ապարատներ են արձակել ատոմակայանների վրայով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում