Ռուսաստանցիների ավելի քան կեսը պաշտպանել Է Ստալինի գործունեությունը

Ռուսաստանցիների ավելի քան կեսն (52 տոկոսը) այն կարծիքին Է, որ Իոսիֆ Ստալինը դրական դեր Է խաղացել երկրի կյանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Լեւադա կենտրոնի անցկացրած հարցման տվյալները:

Ստալինին պաշտպանող ռուսաստանցիների թվաքանակը վերջին տարիներին աճել Է. 2006 թվականի դեկտեմբերին նրա դերը դրական Էր գնահատում հարցման մասնակիցների 42 տոկոսը: Երկրի կյանքի վրա նրա ունեցած բացասական ազդեցության մասին նշել Է հարցվածների 30 տոկոսը. 2006-ական թվականին այսպես Էր կարծում հարցվածների 37 տոկոսը:

Հարցման տվյալների համաձայն՝ այս տարի Ստալինի պաշտպանության վարկանիշը հասել Է առավելագուն նշագծի: Նախորդ ռեկորդը սոցիոլոգների կողմից գրանցվել Էր 2010 թվականի դեկտեմբերին, երբ նրա նկատմամբ դրական վերաբերմունքի մասին հայտնել Էր քաղաքացիների 51 տոկոսը:

Անհամեմատ պակաս կողմնակիցներ ունի Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: Նրա մասին բացասաբար Է արտահայտվում հարցվածների 40 տոկոսը: 11 տոկոսը նրան դրականորեն Է հիշում, իսկ քաղաքացիների 38 տոկոսը պետության նախկին ղեկավարի նկատմամբ չեզոք վերաբերմունք ունի:

Գնահատելով Վլադիմիր Պուտինի գործունեությունը՝ հարցման մասնակիցների 46 տոկոսը հայտարարել Է, որ նա երկրի համար ավելի շատ լավ բան Է արել, քան վատ: Հակառակ տեսակետն Է պաշտպանում հարցվածների 31 տոկոսը:

Հարցումն անցկացվել Է դեկտեմբերի 19-ից մինչեւ 22-ը: Դրան 1,6 հազար մարդ Է մասնակցել երկրի 46 տարածաշրջաններում: Այս հետազոտության տվյալների վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում