Թուրքիայի փոխվարչապետը կոչ է արել բոլորին այցելել Անի

Կարսի նահանգում այցով գտնվող Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այցելել է Հայաստանի պատմական մայրաքաղաքաներից Անին, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Շրջելով Անիի ավերակներում՝ Թուրքիայի փոխվարչապետը կոչ է արել բոլորին այցելել Անի։
«Մի մեծ պատմության, մշակույթի եւ քաղաքակրթության գանձարան, մի մեծ քաղաքակրթության պատմական արժեքների հետքերն այստեղ տեսանք։ Բոլորին կոչ եմ անում այցելել եւ տեսնել այս մշակույթն ու պատմությունը։ Այս պահին մեր մշակույթի եւ տուրիզմի նախարարության կողմից այստեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը։
Անին շրջելու ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են Կարսի քաղաքապետը, Կարսի նահանգապետը, կարսից ընտրված պատգամավորներ եւ այլք։
Նշենք, որ Թուրքիայի փոխվարչապետը ընդհանրապես չի խոսել Անիի՝ հայկական լինելու մասին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում