Մերկելը պետք է ճնշում գործադրի Ալիևի վրա.Human right watch

Հունվարի քսանից պաշտոնական այցով Գերմանիայում է գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով հասցրել է հանդիպել Բունդեսթագի անդամների, գերմանա-ադրբեջանական ֆորումի անդամների հետ:

Միջազգային իրավապաշտպան կառույցները կոչով դիմում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Ալիևի վրա ճնշումներ գործադրելու համար` ազատ արձակելու քաղաքական մոտիվներով ձերբակալված իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության անդամներին:

Human right watch–ի ուղերձում նշվում է, որ  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պետք է ստիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակելու մարդու իրավունքների առաջատար պաշտպաններին, լրագրողներին և կառավարության այն քննադատներին, որոնք անարդարացիորեն ձերբակալվել են:

Մերկելի հանդիպումը Ալիևի հետ նախատեսված է 2015թ-ի հունվարի 21-ին ` քննարկելու երկկողմանի հարաբերությունները, էներգետիկ քաղաքականությունը և այլ խնդիրներ:

Միայն 2014-ի ընթացքում ադրբեջանական իշխանություններն, ի պատասխան քննադատական երլույթների, հետապնդել և ձերբակալել են շուրջ 30 կառավարական քննադատների: Երկիրը նաև օրենսդրականա փոփոխություններ է կատարել և այլ սահմանափակող միջոցառումներ ձեռնրակել` անկախ խմբերի համար փակելով նաև վիրտուալ տարածքը:

«Մերկելը չպետք է բաց թողնի հնարավորությունը ինչպես առանձին, այնպես էլ հրապարակային հանդիպումների ժամանակ` ստիպելու Ադրբեջանի նախագահին դադարեցնելու մարդու իրավունքների վրա իր գրոհները»,- նշել է Հյու Ուիլիմասոնը, ով Եվրոպայի և Կենտրոնական հարցերով Human Rights Watch-ի նախագահն է:

Հրապարակման հեղինակները նկատում են, որ ադրբեջնական կառավարությունն օգտագործում է մի շարք կեղծ մեղադրանքներ` ներառյալ թմրադեղերի օգտագործում, զենքի կիրառում, հարկերից խուսափում, խուլիգանություն, դավաճանություն` դատապարտելու և ձերբակալելու նվազագույնը 34 մարդու իրավունքների պաշտպանների, քաղաքական և քաղաքացիական հասարակաության ակտիվիստների, լրագրողների և բլոգերների:

Ցավով արձանագրվում է, որ աճող հետապնդումների ֆոնին Ադրբեջանը պատրաստվում է հյուրընկալել առաջին Եվրոպական խաղերը` նպատակ ունենալով բարձրացնել երկրի հեղինակությունը:

Մերկելից պահանջում են  Ալիևին հստակ հասկացնել, որ Գերմանիան բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակություն չի ուղարկի այդ խաղերին, եթե ակտիվիստներն ազատ չարձակվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում