Կոռումպացված թուրք նախարարների գործը դատարանը չի քննի

Կաշառակերության մեջ մեղադրվող երկու նախկին թուրք նախարարների գործը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշմամբ չի հանձնվի դատարանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը: Որոշումը կայացվել է մեջլիսում փակ քվեարկության արդյունքներով:

Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանին գործը դատարանին հանձնելու օգտին է քվեարկել 242, դեմ` 264 պատգամավոր, իսկ ներքին գործերի նախկին նախարարին դատարան հանձնելուն կողմ են քվերակել 241, դեմ` 258 պատգամավոր:

Թուրքիայում 2013 թվականից ծավալված կառոիպցիոն սկանդալի ժամանակ պաշտոնանկ արվեցին չորս թուրք նախարար, ովքեր մեղադրվում էին կաշառակերպության, պաշտոնը չարաշահելու և խարդախություններ իրականացնելու մեջ: Նրանց դեմ մեղադրանքները, սակայն, բավարար չեղան նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում