Թուրքիան Հայաստանի հետ նոր հարաբերություններ սկսելու կոչ է անում

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել հայերին համատեղ ուղիներ փնտրել` հաղթահարելու պատմական տարաձայնությունները` ընգծելով, որ  800 տարվա համատեղ պատմությունից հետո,  պարտադիր է հայերի և թուրքերի միջև  մարդակային հարաբերություններ հաստատել :

«Հնարավոր է երկու հին ժողովուրդների համար հասունություն ցուցաբարել և հասկանալ միմյանց և միասին նայել ապագային: Թուրքերն ու հայերը կիսում են նույն աշխարհագրությունը և բազմադարյա պատմությունը և միմյանց հետ կարող են խոսել
միայն իրենց խնդիրներից և ուղիներ գտնել դրանց լուծման համար:

Մեզ համար անհրաժեշտություն է ամրապնդել երկկողմանի վստահությունը և համագործակցությունը, կրկին ծանոթանալու միմյանց հետ 800 տարվա համատեղ պատմության ֆոնին և մարդկային հարաբերությունների մեջ մտնել»,- նշված է Դավութօղլուի` Հրանտ Դինքի մահվան կապակցության հունվարի 20-ին արված հայտարարության մեջ:

«Ըմբռնելով այս ամենը` մենք հրավիրում են մեր հայ ընկերներին ավելի շատ այցելելու Թուրքիա` վերացնելու միմյանց նկատմամբ ունեցած նախապաշարմունքները»:

Դավութօղլուն, շարունակելով Էրդողանի գիծը, հրավիրում է հայերին ներկա գտնվելու Գալիպոլիի հաղթանակի հարյուր ամյակին նվիրված միջոցառումներին:

Մինչ այս թուրքական կառավարությունը երկար ժամանակ մերժում, որ հայերը մասնակցել էին Գալիպոլիի մարտերին և որևէ ներդրում ունեցել այդ հաղթանակի մեջ, սակայն, համաձայն թուրքական կառավարության նոր դիրքորոշման, նրանք հայկական կողմին ուղարկված  հրավերը կապում են հենց այն ներդրման հետ, որ ուենցել են հայերը թուրքական բանակի հաղթանակների կերտման գործում:

Իր ելույթում Դավութօղլուն կոչ է անում հավատալ հայ-թուրքական հարաբերություններում նոր սկզբին: Եվ մեզ համար բավականին վտանգավոր նկատառումներ կատարում` Հայոց ցեղասպանությունը ներկայացնելով, որպես Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական հետևանք, այլ ոչ թե կազմակերպված ոճիր:

Սառեցված պատմության ողբերգությունը հաղթահարելու համար Դավութօղլուն կոչ է անում կոտրել տաբուները:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում