Թուրքիան չի կարող ազատվել այլ երկրներից էներգետիկ կախվածությունից. Էրդողան

Թուրքիան ի վիճակի չէ ազատվել այլ երկրներից էներգետիկ կախվածությունից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով` Թուրքիան նավթի եւ գազի սահմանափակ բնական պաշարներ ունի:

Էրդողանը նշել է, որ Թուրքիան դառնում է ածխաջրածիններով հարուստ երկրների եւ դրա կարիքն ունեցող պետությունների միջեւ կամուրջ, ինչը կարեւոր նշանակություն ունի երկրի համար:

Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ երկրի տարածքում նավթի որոնողական աշխատանքները, որոնց վրա մեծ հույսեր էին կապվում, արդյունքներ չեն տվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում