Թուրքիան ՄԻԵԴ-ում պարտվել է իր իսկ երկրի ազատազրկվածներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտող հերթական որոշումն է կայացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Dicle լրատվական գործակալությունը, դատական գործը հարուցվել էր այն բանի առնչությամբ, որ Թեքիրդաղի բանտում կալանավորներին բանտի ղեկավարությունը հրաժարվել էր տալ քրդերեն հրատարակվող Azadiya Welat թերթը:

Բանտում գտնվող 13 կալանավորներ դիմել էին ՄԻԵԴ` պահանջելով դատապարտել թուրքական պետությունը: Բողոքի քննության արդյունքում եվրոպական դատարանը մեղավոր էր ճանաչել Թուրքիային` արձանագրելով, որ եղել է «խոսքի ազատության խախտում»: ՄԻԵԴ կայացրած որոշմամբ` Թուրքիան պարտավորվել է կալանավորներից յուրաքանչյուրին վճարել 300-ական եվրո բարոյական փոխհատուցում և ևս 500 եվրո` դատական ծախսերը հոգալու համար: Ընդհանուր առմամբ` թուրքական պետությունն ազատազրկվածներին վճարելու է 10 հազար 400 եվրո փոխհատուցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում