Անկարայում ուսանողական բախում է տեղի ունեցել Հրանտի Դինքի սպանության հողի վրա
21/01/2015 16:37
Նմանատիպ
Անկարայի համալսարաններից մեկում բախում է տեղի ուենցել ուսանողների երկու խմբերի միջև:
Բախումը հրահրվել է, երբ խմբերից մեկը փորձել է նշել Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցը այն ժամանակ, երբ խմբերից մյուսը հանդես է եկել Charlie Hebdo-ի դեմ կատարված ահաբեկչության վերաբերյալ ելույթով:
Կռիվը, որը դուրս է եկել համալսարանի սահմաններից, վերածվել է դաժան ծեծի, և ուսանողները միմյանց վրա սկսել են քարեր նետել:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել ուսանողներին ցրելու համար արցունքաբեր գազ կիրառել:
Կռվի կազմակերպիչներին հաջողվել է թաքնվել համալսարանի տարածքում:
Ոստիկանության աշխատակիցները բարձրացրել են համալսարանի անվտանգությունը: