Տիգրան Քեոսայան. Պերմյակովի հետ պետք է դատել նաեւ նրան բանակ թողած բժիշկներին
Նմանատիպ
Դերասան, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը հայտարարել է, որ Գյումրիում զանգվածային սպանության մեղքը ոչ միայն Վալերի Պերմյակովինն է, այլեւ նրան ռուսական բանակի շարքեր թողած բժիշկներինը:
«Հայաստանում դատելու մասին որոշումը ճիշտ է: Չի կարելի օգնել Ռուսաստանի եւ Հայաստանի բազմադարյա բարեկամության թշնամիներին: Ափսոս, որ ավելի վաղ չէին հնչեցրել: Ես նաեւ նրա հետ կդատեի բժշկական հանձնաժողովի բժիշկներին, որոնք մարդասպանին թույլ են տվել բանակում ծառայել», —Twitter-ում գրել է Քեոսայանը:
Այսօր ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը Երեւանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեղավորի հրապարակային դատավարությունը տեղի կունենա Հայաստանում: Նա նաեւ տեղեկացրել է, որ ռուսական կողմը հայկական գործընկերների հետ լիակատար փոխըմբռնման է հասել: Կողմերը համատեղ հետաքննություն կվարեն, հայտնում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, հունվարի 12-ին Գյումրիում սպանված էին գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին, իսկ ընտանիքի ամենակրտսեր անդամը՝ 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին փոքրիկը նույնպես մահացել է:
Սպանության գործով մեղադրյալը ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, որը հունվարի 15-ին դարձավ 19 տարեկան: Ռուսական կողմը նրան նաեւ դասալքության մեղադրանք է ներկայացրել: ՌԴ եւ ՀՀ քննչական մարմինները Պերմյակովի նկատմամբ քրեական գործեր են հարուցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում