Այաթոլլա Խամենեին նամակ Է գրել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի երիտասարդությանը

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին բաց նամակ Է գրել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երիտասարդներին, որում նա հայտարարում Է, թե Արեւմուտքը փորձում Է ատելություն սերմանել իսլամի ու մուսուլմանների նկատմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Այաթոլլան հորդորել Է երիտասարդությանը՝ չենթարկվել «ապատեղեկատվության արշավին» եւ իսլամի մասին գիտելիքներ ստանալ սկզբնաղբյուրներից, առաջին հերթին՝ Ղուրանից:

Նամակը գրելու առիթը դարձել են Ֆրանսիայի վերջին իրադարձությունները, ճշտել Է Խամենեին:

Անգլերեն գրված ուղերձը հրապարակվել Է Իրանի հոգեւոր առաջնորդի պաշտոնական կայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում