Իսկ ինչո՞ւ «Եռյակ»-ի առաջնորդները չէին մասնակցում հոգեհանգստի արարողությանը
Նմանատիպ
Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկն այն էր, թե ինչու Սերժ Սարգսյանը չմասնակցեց Գյումրիում տեղիի ունեցած հոգեհանգիստներին ու հուղարկավորություններին, ընդ որում, քննարկողներն ու շահարկողները առավելապես «եռյակի» ներկայացուցիչներն են…
Անձամբ ես կարծում եմ, որ ցանկացած պարագայում երկրի ղեկավարը պետք է նեցուկ լինի իր ժողովրդին ու ցույց տա, որ կիսում է նրանց ցավն էլ, ուրախությունն էլ, բայց հաշվի առնելով այն ընդունելությունը, որին արժանացավ Կոստանյանը, իսկ հետո նաև Հովիկ Աբրահամյանը, չեմ զարմանում, թե ինչու Սարգսյանն անձամբ ններկա չգտնվեց։ Կար հավանականություն, որ նման քայլի դեպքում բացասականը էականորեն կգերակայեր դրականին։
Սակայն ինձ էլ մի հարց է հուզում. իսկ ո՞ւր էին նույն այդ Եռյակի առաջներոդները, որոնցից յուրաքանչյուրը մատուցում է իրեն, որպես այս ազգի միակ հույս ու ապավեն, ով միշտ ժողովրդի կողքին է։
Ո՞ւր էր Լևոնը, ո՞ւր էր Ծառուկյանը, ո՞ւր էր Րաֆֆին։ Վերջին երկուսը գոնե ցավակցական հայատարարությամբ հանդես եկան, բայց Լևոնը երևի վեր էր մեր՝ հասարակ մահկանացուներիս ցավից ու նա միայն կարողղ է բարեհաճել խոսք ուղղել մեզ, երբ պետք է հերթակկան «քաղաքագիտական վերլուծությունը գրել», կամ էլ Ծառուկյանին քծնել։ Իսկ մնացած դեպքերում ինքը քաղաքականության լուռ ու ոչնչի չխառնվող աստվածն է։
Աստված իրենց հետ։ Ամեն դեպքում, այդ կուսակցությունների ներկայացուցիչները լավ կանեն լռեն, կամ էլ քննադատություն անելիս, չմոռանան իրենց աչքի գերանների մասին։