Դժբախտաբար Հայաստանը վաղուց է հատել կցորդ լինելու սահմանը
Նմանատիպ
Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փոխկապակցված աշխարհում բացարձակ անկախություն չի լինում, սակայն առկա է սեփական շահով առաջնորդվելու հրամայականը: Եթե որևէ երկիր խախտում է այդ պայմանը, ապա վաղ թե ուշ վերածվում է ավելի հզոր մեկ այլ երկրի կցորդի, իսկ այնուհետև կլանվում նրա կողմից: Դժբախտաբար Հայաստանը վաղուց է հատել կցորդ լինելու սահմանը, ինչի դրսևորումները բազմաթիվ են՝ միջազգային կառույցներում ՀՀ դիրքորոշումը, ինչպես նաև մեր ոչ թշնամի հարևանների հետ փոխհարաբերությունները. ընդամենը երկու պարզ օրինակ. Գյումրիի սպանդից հետո առկա իրավական վիճակը և Իրանից ներկրվող գազի խողովակի՝ ուրիշի պարտադրանքով փոքր լայնությունը: Եթե սա մենք չենք ընկալում, ապա վաղը կկորցնենք պետականության այն փշրանքները, որ առկա են այսօր: Իսկ պետականությունից զուրկ ազգի առումով տարբերություն չկա՝ դու կխոսես ռուսերեն, ֆրանսերեն թե անգլերեն: Անգամ հայերեն, որովհետև եթե վաղը կորցնես պետականությունը, ապա այն քեզնից վերցնողը այլևս չի «վերադարձնի»: Ասորիներն էլ հին ազգ են, ու փոքրաթիվ, պահպանել են նաև լեզուն՝ դե գնա ու նրանց համար պետականություն ստեղծիր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում