Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով ձգտում է բարձրացնել իր գեոպոլիտիկ դերը

Այս տարի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների հանդիպումը կկայանա Բաքվում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահաի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշաշվիլին:

Նա նշել է, որ երեք երկրների մասնակցությամբ համաժողովը ամենամյա կլինի և կնպաստի Վրաստանի աշխարհաքաղաքական մերձեցմանը: Առաջին նիստը կայացել էր նախորդ տարի Թբիլիսիում, իսկ հաջորդը կկայանա Թուրքիայում:

«Վրաստանի նախագահը մեծ ուշադրություն է հատկացնում և կարևորություն տալիս, այս խորհրդաժողովին` այդ մասին նշելով իր բոլոր արտասահմանյան այցելությունների ժամանակ:Մեր նպատակը Վրաստանի աշխարհաքաղաքական դերի բարձրացումն է այսպես կոչված Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ լինելու ճանապարհին, որը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների հետ համագործակցության դեպքում»,- նշել է Աբաշիշվիլին:

Նա ընգծել է, որ Վրաստանը մեծ ուշադրություն է հատկացնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում