Քոֆի Անանը հրաժարվում է Սիրիայում հատուկ դեսպանի պաշտոնից

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ընդունելով Սիրիայում խաղաղության հաստատման քաղաքականության ձախողումը, հայտարարել է, որ հրաժարվում է միջազգային խաղաղության դեսպանի պարտականություններից, հայտնում է Telegraph-ը:
Անանը, ով որպես հատուկ պատվիրակ էր հանդես գալիս ՄԱԿ-ի և Արաբական լիգայի միջև, վայր կդնի իր պարտականությունները օգոստոսի վերջին: Առայժմ հայտնի չէ, թե ով է փոխարինելու նրան այս պաշտոնում:
ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այսօր իր ափսոսանքն է հայտնել Անանի  հրաժարականի կապակցությամբ և հայտարարել, որ գնահատում է այն ջանքերն ու հմտությունները, որ Անանը ներդրել է այս դժվարին և անշնորհակալ գործում:
Նշենք, որ Քոֆի Անանը այս պաշտոնում նշանակվել էր փետրվարին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1997թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում