BP-Ադրբեջանը հերքում է կրճատումների մասին լուրը

BP-Ադրբեջան ընկերությունը հերքում է իր անձնակազմի կրճատման մասին տեղեկատվությունը` ընդունելով փաստը, որ կրճատումներ սկսվել են կապալառու-ընկերություններում:

«Ներկա պահին BP-Azerbaijan ընկերությունում աշխատակիցների կրճատում չի սպասվում: Կապալառու ընկերություններում կատարվող կրճատումները մեզ չեն վերաբերում: Այդ կապակցությամբ դիմեք այդ ընկերություններին», – լրագրողների հետ զրույցում նշել է ընկերոթյան մամուլի ծառայության ղեկավարը:

Բայաթլիի խոսքերով, մասնավորապես կրճատումները եղել են  ASCO ընկերությունում:

«Մենք վերանայում ենք մեր աշխատանքային գործընթացը: Այդ գործընթացում երեք ուղղություններով են փոփոխություններ սպասվում: Սկզբում կվերանայվի մեր գործընկերության ապահովման գործընթացը: Իսկ այնուհետև կվերանայվի մեր ընկերության օպերացիոնալ գործունեությունը, իսկ դրանից հետո կառուցվածքային փոփոխությունների կլինեն», – հայտարարել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում