Իրանում աղե ռեստորան են բացել

Իրանական Շիրազ քաղաքում բացվել է Salt Restaurant, որտեղ համարյա ամեն ինչ պատրաստված է աղից: Սեղանները, աթոռները պատրաստված են աղի բյուրեղներից, իսկ պատերը, առաստաղը և աստիճանները պատված են աղի հաստ շերտով: Բոլոր նյութերը բերվել են քաղաքի ծայրամասերում գտնվող աղի հանքերից:

Ռեստորանի ներքին հարդարանքը հիշեցնում է աղի քարանձավ: Ռեստորանի տիրոջ խոսքով` աղի շինությունում շատ հեշտ է շնչել, քանի որ աղը մաքրում է օդը:

Ռեստորանը հատկապես օգտակար է շնչառական օրգանների հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում