Գարիբաշվիլին հանդիպել է Դավութօղլուի, ապա` Ալիևի հետ
Նմանատիպ
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում հանդիպում Է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Ահմեդ Դավութօղլիի , ապա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Վրաստանի կառավարության ղեկավարի հայտարարության համաձայն՝ Թբիլիսին առանձնակի կարևորություն Է տալիս Թուրքիայի հետ հարաբաբերությունների հետագա խորացմանը: Հանդիպմանը առանձնակի ուշադրություն Է դարձվել տնտեսական համագործակցության հարցերին, նշվել Է, որ Թուրքիան Վրաստանի թիվ մեկ առևտրական գործընկերն Է»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Գարիբաշվիլին նրան հրավիրել Է Վրաստան:
«Վրաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին հրավիրել Է Վրաստան… Կողմերը քննարկել են երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները եւ արծարծել ռազմավարական համագործակցության հարցեր»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Նովոստի Գրուզիա»-ն նշում Է, որ Գարիբաշվիլին եւ Ալիևը ցանկություն են հայտնել խորացնել երկու երկրների համագործակցությունը քաղաքականության, տնտեսության, մշակույթի և Էներգետիկայի ոլորտներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում