Արա Խաչատրյանը ձախողել է պոկում վարժությունը
03/08/2012 14:14
Նմանատիպ
Լոնդոնում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի շրջանակներում այսօր մեկնարկել են ծանրամարտի 85կգ քաշայինների մրցելույթները, որտեղ B խմբում Հայաստանը ներկայացնում է ծանրամարտիկ Արա Խաչատրյանը:
Պոկում վարժությունում հայ մարզիկն արդեն անհաջող է հանդես եկել: Նա պատվիրել էր ամենածանր քաշը՝ 165 կգ, սակայն երեք մոտեցումների ժամանակ էլ ձախողվել է՝ ստանալով 0 միավոր:
Առաջիկայում սպասվում է հրում վարժությունը:
Նշենք, որ ծանրամարտում Հայաստանը դեռ երկու ներկայացուցիչ ունի. 94կգ քաշային կարգում վաղն ասպարեզ դուրս կգա Նորայր Վարդանյանը’ լեգենդար Յուրի Վարդանյանի որդին: Կանանց պայքարում օգոստոսի 5-ին հանդես կգա Հռիփսիմե Խուրշուդյանը (+75):
Հիշեցնենք, որ իրենց ելույթներն արդեն ավարտել են Առաքել Միրզոյանը ու Մելինե Դալուզյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում