Էրդողանի կուսակցությունը և սպանված շուրջ հարյուր երեխան

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության 12 տարվա ընթացքում երկրում սպանվել է 95 երեխա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, թուրքական մեջլիսում նման վիճակագրություն են ներկայացրել ընդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավորներ Ռըզա Թյուրմենն ու Սեզգին Թանրըքուլուն:

Պատգամավորների ներկայացրած ցուցակում 2004 թվականից պետության կողմից իրականացված գործողությունների հետևանքով սպանվել են 95 երեխա: Նրանց հաղորդած տվյալների համաձայն` 2004 թվականին մահացել է 1 երեխա, 2006 թվականին` 18, 2007 թվականին` 3, 2008 թվականին` 1, 2009 թվականին` 12, 2010 թվականին` 14, 2011 թվականին` 31, 2012 թվականին` 10, 2013 թվականին` 1, 2014 թվականին` 3, 2015 թվականին` 1:

Ռըզա Թյուրմենն ու Սեզգին Թանրըքուլուն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ մարդասպանների մեծ մասը չի գտնվել կամ դատապարտվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում