Խաղաղության մեծ պայամանագիր ստորագրելու համար հարկ է բանակցել. Պասկալ Մոնյե

«Մենք ցանկանում են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուրջ ընթացող բանակցային գործընթացի վերսկսում: Աշխատում ենք կողմերի միջև ամրապնդել վստահությունը»:Այս մասին ԱՊԱ-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Նրա խոսքերով, բոլոր տեսակի կոնֆլիկտներում, լինի դա մարդկանց միջև, թե պետությունների, հիմք է ընդունվում միայն մեկ գործոնը. «Հաշտություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե կողմերը ցանկանան դա: Հայաստանի և Ադրբեջանի համար այլ հետաքրքրիր թեմաներ ներառելով, նրանց կարելի է երկխոսության բերել: Մենք փորձում են ամրապնդել երկխոսություննն ու փոխըմբռնումը, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն տիրի»:

Ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ ներկա պահին համանախագահները երկխոսությունը վերսկելու նպատակով սկզբում հանդիպումներ կանցկացնեն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ. «Բանակցությունների գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները շարունակում են ակտիվություն ցուցաբերել: Կարծում եմ, հարկ է երկխոսություններ անցկացնել բոլոր ոլորտներում Խաղաղության մեծ պայամանագիր ստորագրելու համար: Ներկա պահին սպասվում է, որ անհայտ կորած անձանց մասին տեղեկատվությամբ իշխանական շրջանակները կկիսվեն Կարմիր խաչի միջոցով»:

Խոսելով 2014թ-ի մասին` Մոնյեն նշել է, որ հակասություն կար դիվանագիտական ակտիվության և սահմանային լարվածության աճի միջև:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում