«New Republic»-ը դիմակազերծում է Ադրբեջանին ծախված ամերիկյան պրոֆեսորին

Բազմաթիվ արևմտյան պաշտոնյաներ են հեղինակազրկվել` դառնալով Ադրբեջանի խավիրային դիվանագիտության անմիջական մասնակիցներից: Պատահական չէ, որ Արևմուտքում իրենց պատվի և հեղինակության մասին մտածող քաղաքական գործիչները փորձում են միջազգային հարթակներում խուսափել ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների հետ շփվելուց` խուսափելու անպատվաբեր պիտակներից:

Նավթադոլարների մեջ լողացող Ադրբեջանի համար դժվար չէ նաև խթանել իրենց գիտնական համարող որոշ դեմքերի, որոնք ամերիկյան և եվրոպական այս կամ այն հեղինակավոր պարբերականում իրենց կառավարությունների ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ ուշադրությունը և պահել իրենց հետաքրքրության առանցքում:

Ադրբեջանի շահերը պաշտպանող փորձագետների թվին է դասվում նաև  պրոֆեսոր Բրենդա Շեֆֆերը, ով պարբերաբար քննադատում է ամերիկյան կառավարությանը Ադրբեջանի նկատմամբ բավականաչափ ուշադիր չլինելու և «ռազմավարական» կարևոր այդ դաշնակցին Ռուսաստանի ճանկերից «չփրկելու» մեջ:

Այս ամենն աննկատ չի մնացել անաչառ լրագրողների աչքից, ովքեր զարմացած են, թե ինչպես կարելի այդպիսի ջանասիրությամբ պարբերաբար պաշտպանել դիկտատորական վարչակարգ ունեցող պետության շահերը:

«New Republic»-ի լրագրողներից Քեյսի Միշելը Ադրբեջանի էներգետիկ նշանակությանը նվիրված քննարկումներից մեկի ժամանակ, որին ներկա էր նաև Բրենդա Շեֆերը, փորձել է պարզել, թե ինչու  է նա թաքցնում ադրբեջանական կառավարության հետ ունեցած իր կապը:

Հոդվածագիրը նկատում է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա հերթական հոդվածն էր The New York Times տպագրել` նշելով, որ Ադրբեջանը Արևմուտքի հուսալի գործընկերն է և Ռուսաստանի հաջորդ թիրախը: Շեֆերն առաջարկել էր անհապաղ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Քեյսի Միշելի բնութագրմամբ,նմանատիպ ելույթի ժամանակ ներկաներից շատերը իրենց ձեռքերն էին քորում, իսկ շատերն էլ փորձում հասկանալ նրա փաստարկների դրդապատճառները:

Որոշ վերլուծաբաններ նկատում են, որ նրա այդ ոգևորվածությունը կարող է բխել SOCAR-ի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական պաշտոնից: Այդ տարօրինակ կապն արժանանցել է Times-ի, TheWashington Post-ի ուշադրությանը:

Քեյսի Միշելը փորձել է օգտվել քննարկաման ժամանակ ընձեռնված հնարավորությունից և հարցնել , թե ինչու է նա հանդես գալիս որպես գիտնական և չի ներկայացնում SOCAR-ում զբաղեցրած իր պաշտոնը:

Ի պատասխան հարցին` Շաֆերը ցինիկաբար հարցին հարցով է պատասխանել` նշելով, թե որքան է նրա օրգանիզմում խոլեստերինի պարունակությունը, նրա կնոջ անունը, կամ ով է վճարում ուսման վարձը: Հարցը կրկնելուց հետո, ստացվել է նմանատիպ երկրորդ հարց-պատասխանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում