Կոմանդոսը մեկնաբանել է ՀԱԿ ակտիվիստների՝ իր դեմ ուղղված մեղադրանքները
Նմանատիպ
Գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմադոսը) մի քանի ամիս առաջ HayNews.am-ի հետ զրույցում ասել էր. «Լևոն Տեր-Պետրոսյանը Շուշիի ազատագրումից տեղյակ է, թե’ ոչ, չգիտեմ, սակայն, հավանաբար, դեմ էր, քանի որ այդ ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնելու խնդիր կար»:
Այժմ ՀԱԿ ակտիվիստները Ֆեյսբուքում գրառումներ են թողնում և Կոմանդոսի հանդեպ շատ տգեղ ձևով են արտահայտում իրենց զայրույթը, անգամ նրան մեղադրում են դավաճանության մեջ:
HayNews.am-ն այս առնչությամբ գեներալից հետաքրքվեց, թե նա ի՞նչ կարծիք ունի ՀԱԿ-ի ակտիվիստների մեղադրանքերի վերաբերյալ:
«Ինտերնետում թողել են մի կադր, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ 94 թվին մի երկրապահի պատվոգիր եմ տալիս ու ասում եմ շնորհակալ եմ: Շուշիի հետ կապված բան չկա, բայց էդ էլ են կապում Շուշիի հետ: Я не знаю, поскольку Левон Тер-Петросян являлся президентом, президент со мной не советовался, у меня ничего не спрашивал. Я знаю, что он был против Шуши. Когда взяли Шуши, все осудили взятие Шуши, не только Тер-Петросян, не только Блеян, не только Ашот Навасардян, все осудили, говорили, что это неправильно, и после этого мне сняли с Карабаха.
Մենք մեր գործն էինք անում, մենք մեզ պաշտպանում էինք, մենք ոչ հարձակվում էինք, ոչ էլ բան էինք անում, մենք մեզ պաշտպանում էինք: Եթե Շուշին չվերցնեինք, Ստեփանակերտը չէր լինի: Ինքը ասում է’ ամեն ինչ արեք, Շուշին ուժեղացրեք, այսինքն’ ամեն ինչ արեք, որ Ղարաբաղը վերացնեք: Ու մեր նախագահը ոչ մի բան չի անում, չի ասում վերցրեք կամ մի վերցրեք, ու ինքը ասում է էդ հրամանները ես չպետք ա ստանամ, Վազգեն Սարգսյանը պետք ա ստանա:
Все говорили, что Шушу взять нельзя. Մի հատ վերցրինք, ասին սխալ եք արել: Ես չեմ վերցրել. մեր ազատամարտիկներն են վերցրել: Հիմա մեր մեղքը ինչու՞մն է: В чем моя вина? Что они от меня хотят? А мне плевать, что они хотят, какой-нибудь сопляк, какой-нибудь недоделок, который там работает, баламутит, ну и пусть баламутит, он себе работу нашел»,- ասաց գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում