Պահանջում են պատժել Դինքի երթին մասնկցած թուրք ընդդիմադիրներին

Թուրքիայի ընդդիմադիր  Ժողովրդա-հանրապետական կուսակցության Բեյողլու մարզի կազմակերպությունում պահանջում են, որպեսզի ԺՀԿ-ի փոխնախագահներ Շաֆակ Պավեյը, Սեզգին Թանրիկուլուն և Ստամբուլը ներկայացնող պատգամավոր Ումութ Օրանը ներկայացվեն կարգապահական հանձնաժողով` Հրանտ Դինքի մահվան ութերորդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Ճգնաժամը բռնկվեց այն բանից հետո, երբ պատգամավորները քայլեցին «Ճանաչիր Հրանտին, ճանաչիր ցեղասպանությունը» գրառման ներքո:

Կուսակցությում նշում են, որ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և իրենց կուսակցությունը շարունակելու է ժխտողական քաղաքականությունը:

Ապա նշվում է, որ կուսակցության այդ անդամները խախտել են կուսակցության կանոնները և չեն գործել իրենց պարտավորությունների համաձայն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում