Իսլամը և աշխարհիկ Եվրոպան

«Շարլի Էբդո» խմբագրության վրա իրականացված ահաբեկչական հարձակումը ևս մեկ անգամ հաստատում է, որ արևմտյան հասարակության կառուցվածքի սկզբունքները դեպի ճգնաժամը  շարժվելու  միտումներ  են ցուցաբերում:

Ներկայիս դրությամբ, պարզ է դառնում, որ արևմտյան հասարակությունը դադարում է լինել աշխարհիկ, առաջին հերթին արմատական իսլամի արագ տարածման պատճառով, ինչն, անշուշտ, չի կարող չմտահոգել եվրոպական պետությունների բնիկ հասարակությանը` հայտնված բռնության և ահաբեկչությանն դեմ հանդիման, որը բխում է, կարծես, եվրոպական իրականությանն ինտեգրված ոչ բնիկ քաղաքացիներից:

Պակաս վախեցնող չէ նաև այն փաստը, որ ջիհադիստների մեծ մասը հանդիսանում է ներգաղթյալների «երկրորդ սերնդի» ներկայացուցիչ` բնակվող Եվրոպայի տարածքում: Դրա վառ ապացույցը Շառլի էբդոյի ողբերգությունն է , քանզի Քուաշի եղբայրները, ովքեր գրոհել էին շաբաթաթերթի խմաբագրատան վրա, ալժիրյան ծագումով ֆրանսիացիներ էին:

Քուաշի եղբայրների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումը մեծ մասամբ հանդիսանում էր մարտահրավեր աշխարհիկ հակակրոնական հասարակությանը և վերջինիս հանդուրժողականության և ցանկացած տեսակի ազատության խրախուսման սկզբունքներին:

Խոսելով ժամանաակից Եվրոպայի հասարակական անկայունության մասին, որը հանդիսանում է բազմամշակութայնության գաղափարախոսության հետևանք, հանրահայտ լրագրող Քրիստոֆեր Կալդվելլը նշում է, որ «Եվրոպայում ավելի բուռն կերպով դավանվող հավատքն իսլամն է: Հետևաբար, բնիկ եվրոպացիները զգում են որշակի սպառնալիք» :

Եվրոպական հասարակությունն աստիճանաբար դառնում է կրոնական, ոչ թե, որ վերադառնում է դեպի քրիստոնեական հավատքին, այլ իսլամի աճող ժողովրդականության պատճառով:Կալդվելլը նաև նշում է, որ երկար ժամանակ Եվրոպայում անհնարին էր խոսել զանգվածային ներգաղթի կրոնական տարրի մասին, որն էլ բերեց Եվրոպայում մուսուլմանական հասարակության հոգևոր ներուժի թերագնահատմանը:

2012 թ. փետրվարին «The Daily Telegraph» թերթում հրապարակվել էր հոդված, գրված Բարոնուհի Վարսիի կողմից, որը այդ ժամանակ զբաղեցնում էր նախարարի պաշտոն` զբաղվող կրոնի հարցերով, Մեծ Բրիտանիայի Նախարարների կաբինետում: Նա նաև հանդիսանում է Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության անդամ և մուսուլման է: Նրա հոդվածը նվիրված էր նաև բրիտանական հասարակաությունում կրոնի և հավատքի խնդիրներին: «Ես պիտի պայքարեմ , որպեսզի Եվրոպան դառնա ավելի վստահ քրիստոնեության մեջ, քանզի հասարակությունը , որում մենք ապրում ենք, մշակութը, որը մենք ստեղծել ենք, արժեքները, որոնց մենք հավատարիմ ենք, արդյունքն են հարյուրամյա վեճերի, պառակտման և քրիստոնեկան հավատքի»: Բարոնուհին կոչ է անում վերադառնալ քրիստոնեական արմատներին և հրաժարվել «աշխարհիկ ռազմատենչությունից» : 

Նա գրում է. «Աշխարհիկացած հասարակությունը բացարձակապես անթույլատրելի է: Արգելելով մարդկանց որոշել իրենց կրոնական ինքնությունը` նա ցույց է տալիս բռնապետական ռեժիմների հետ նմանությունը, որոնք հրաժարվում էին բազմակի ինքնությունների գաղափարից» [

Վարսիի գաղափարներն այսօր, անշուշտ, ձեռք են բերում առանանձնահատուկ նշանակություն: Անհնար է չհամաձայնվել, որ Եվրոպային անհրաժեշտ է վերականգնել քրիստոնեկան եկեղեցու իշխանությունը, հեղինակությունը, քանի որ վերջինս կօգնի հարթել միջմշակութային երկխոսությունը: Բարոնուհու հայտարարությունն ուներ հաշտվողականության և համախմբման բնույթ, և կոչ էր անում բրիտանական հասարակությունում կրոնների միջև իրավահավասար երկխոսության, որը կարող է տեղի ունենալ միայն եվրոպական առաջնորդների կողմից` «ռազմատենչ աթեիզմի» գաղափարախոսությունից հրաժարվելու պարագայում:

Փարիզում տեղի ունեցածից հետո, կրկին առաջին պլան մղվեցին եվրոպական արժեքները և դրանց երկակի ստանդարտների մեկնաբանումները: Ինչես նշում է «The New Yorker» խմբագրությունը, շատերը ենթադրեցին, որ «Շարլի Էբդո» խմբագրատան վրա ահաբեկչական հարձակումը ևս մեկ անգամ հաստատում է , որ Արևմուտքը ներգրավված է «քաղաքակրթությունների բախման» մեջ, որտեղ հակամարտող մի կողմը մենք ենք, մյուսը` մուսուլմանները:

Ասես հերքելով Հանտինգտոնին և նրա թեզն այն մասին, որ «միյանց հետ հարևան մահմեդական և ոչ մահմեդական ժողովուրդների միջև առկա է խոր հակադրություն և կատաղի հակամարտություններ ` Ջոն Քեսսիդին հիշեցնում է , որ միայն դեկտեմբեր ամսին ահաբեկչական գործողությունների հետևանքով Իրաքում զոհվել է ավելի քան 1100 մարդ: «Արդարացի կլինի ենթադրել, որ գրեթե բոլորն էլ իրենց համարում էին մուսուլմանական հավատքի հետևորդ»:

Այնուամենայնիվ, եվրոպական առաջնորդները և արևմտյան լրատվամիջոցները մոռանում են այն մասին, որ ջիհադի զոհեր հանդիսանում են մեծ մասամբ մահմեդդականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում