Վիրավոր զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ զինծառայողը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, նա դեռ դեղորայքային ազդեցության տակ է, բայց այսօր ուշքի կբերեն: «Ողնաշարի բավականին լուրջ վնասվածք ունի՝ կրծքային հատվածում, մենք առայժմ կյանքի համար ենք պայքարում, վիճակը կայունացնենք, այնուհետեւ ողնաշարը կվիրահատենք, ֆիկսացիա կանենք, չեմ կարող ասել՝ դա կանդրադառնա հետագա կյանքի վրա, թե ոչ, դեպքեր են եղել, երբ ակտիվ ռեաբիլիտացիայի շնորհիվ ոտքի են կանգնել»,-ասաց հոսպիտալի պետը:

Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը: Հունվարի 23-ին առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաեւ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում