Մամեդյարովը Կրակովում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Պիեր Անդրյուի հետ: 

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, Մինսկի խմբի գործողությունների ծրագրի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Մամեդյարովը և Պիեր Անդրյուն համաձայնության են եկել հունվարի 27-ին Կրակովում Ադրբեջանի արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում