Իսլամը Եվրոպայի իրական կրոնն է .Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե իրենք վաղ թե ուշ մտնելու են Եվրոպական միություն:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Դավութօղլուն այդ մասին հայտարարել է Շվեյցարիա այցի ընթացքում՝ հանդիպելով երկրում բնակվող թուրքերի հետ:

Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ծրագրերին՝ Դավութօղլուն ասել է. «Մի օր Թուրքիան անպայման ԵՄ կմտնի: Սակայն կմտնի առանց խնդրելու, գլուխը բարձր, մեր կրոնով, մեր լեզվով»:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ առանց Թուրքիա Եվրոպան թերի կլինի: «Եթե Եվրոպայում կան մեր մշակույթը, սովորույթները, կրոնը, լեզուն ներկայացնող եղբայրներ` շուրջ 45 միլիոն մուսուլմաններ, ապա Թուրքիան անպայման լինելու է Եվրամիության մասը: Մի օր անպայման ԵՄ ենք մտնելու: Չենք աղաչելու, չենք խնդրելու, ոչ մի արտոնություն չենք սպասելու»,- հայտարարել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը նաև հայտարարել է, թե իսլամը Եվրոպայի իրական կրոնն է և շարունակելու է այդպես մնալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում