Էրդողանը ԵՄ-ին վերջնագիր է ներկայացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը հայտարարել է, որ եթե ԵՄ-ն իսլամաֆոբիայի դեմ է հանդես գալիս, ապա  պետք է իր  շարքերն ընդունի Թուրքիային: Այս մասին տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:

Եթովպիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Էրդողանը հանդես է եկել ահաբեկչության և տարածաշրջանային կոնֆլիկտներում մուսուլմանների մասսայական ոչնչացման դեմ ճառով:

Նա հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի կարող հանդուրժող լինել տարբեր կրոններ ներկայացնող ահաբեկիչների նկատմամաբ:

Այնուհետև, ինչպես նկատում է թերթը, Էրդողանը կտրուկ փոխում է ԵՄ-ի և Թուրքիայի անդամակցության վերաբերյալ հռետորաբանությունը:

«Մենք փորձում ենք Եվրոպային: Կարող է՞ ԵՄ-ն իր շարքերն ընդունել Թուրքիային, որի բնակչության մեծամասնությունը մուսուլամններ են: Եթե, դուք դեմ եք իսլամաֆոբիային, ապա ԵՄ-ի շարքերում ընդունեք նաև Թուրքիային»:

«Թուրքիան հզոր երկիր է և այն չի կանգնի ԵՄ-ի դռների մոտ ու անդամակցություն խնդրի»,- հայտարարել է Էրդողանն` ընգծելով, եթե ԵՄ-ն չընդունի Թուրքիային, ապա այն իր ուղով կգնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում