Թուրք զբոսաշրջիկներն անհետացել են Հունաստանում

Թուրքիայի քաղաքացի 12 զբոսաշրջիկներ անհետացել են հյուսիսային Հունաստանում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ենթադրվում է, որ զբոսաշրջիկները Պիերա Օրի լեռան շրջանում կարող են ձնաբքի մեջ ընկած լինել:

Թուրքերին գտնելու համար գործին լծվել են ոչ միայն ոստիկանությունը, այլ տեղի երեք գյուղի բնակիչները: Այդուհանդերձ, որոնողական աշխատանքները դեռևս որևէ արդյունք չեն տվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում