«Միանում եմ. դու մենակ չես Գյումրի». Պահանջի երթ՝ Երևանում
25/01/2015 01:05
Նմանատիպ
Հունվարի 26-ին, ժամը 18։30-ին տեղի կունենա «Միանում եմ» պահանջի երթ` Կասկադից Կորյուն-Աբովան-Թումանյան փողոցներով դեպի Ազատության հրապարակ ուղղություններով: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնող խմբի ֆեյսբուքյան էջից:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեղադրյալն առ այսօր գտնվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայում` ՌԴ իրավապահներին հսկողության ներքո։
Կոչ ենք անում ռուսական կողմին իրականացնել ՀՀ հետ կնքած միջպետական իրավական ակտերից բխող պարտավորությունները և սպանության մեղադրյալին փոխանցել ՀՀ իրավապահներին։
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից անհապաղ իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները հայկական կողմի իրավազորությունը վերկականգնելու ուղղությամբ։
Մեր պահանջն արդար է։
ՄԻԱՆՈւՄ ԵՄ
ԴՈւ ՄԵՆԱԿ ՉԵՍ ԳՅՈւՄՐԻ
ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԵՆՔ
Հետևեք մեզ նաև Telegram-ում