Ավտոմեքենան հայտնվել է ջրափոսում. 1-ամյա աղջիկը տեղում մահացել է, մայրը հիվանդանոցում է

Այսօր’ օգոստոսի 4-ին, ժամը 00:10-ի սահմաններում «Վազ 21 012» մակնիշի 29 ԼՕ 218 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրափոսի մեջ:
Պատահարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևորուհին մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ նրա գրկում եղած 1-ամյա աղջիկը տեղում մահացել է, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 3-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները’ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ քննչական խումբը’ քննչական բաժանմունքի պետ Խաչիկ Ավոյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ Քոչար Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ’ պարզելու համար մահացած երեխայի, վիրավոր ուղևորուհու և վարորդի տվյալները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում