Ինչու՞ է ռուսական ռազմաբազան Հայաստանի իրավապահներից թաքցրել զենքը ձեռքին զինվորի անհետանալու փաստը
Նմանատիպ
Հրանուշ Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Մի պահ պատկերացնենք, որ Գյումրիի սպանդի օրը ոչ ոք չի մտնում Ավետիսյանների տուն ու չի հայտնաբերում իրենց անկողիններում սպանված մարդկանց: Բնականաբար ի հայտ չեն գալիս Պերմյակովի թողած հետքերն ու հայտնի չի դառնում Պերմյակով անունը, այլ կերպ ասած զինվորի կողմից հանցագորխության կատարումը: Իսկ ռուսական ռազմաբազան չէր կարող չհայտնաբերել փախած զինվորի բացակայությունը: Ի՞նչ էին անելու ռազմաբազայի պատասխանատուները: Իրե՞նք էին ՛՛սանրելու՛՛ Հայաստանի տարածքը՝ առանց հայկական իրավապահների: Եվ առհասարակ ինչպե՞ս և որտե՞ղ են նրանք փնտրել անհետացած զինվորին մինչև ցերեկվա ժամը տասներկուսը, ենթադրաբար ժամը հինգից սկսած, այսինքն՝ մոտ յոթ ժամ: Տեղեկացրե՞լ են արդյոք նրանք հայ իրավապահներին իրենց փնտրտուքի մասին, թե՞ տեղեկացրել են միայն սահմանային ծառայություններին /կամ՝ առհասարակ տեղեկացրե՞լ են սահմանային ծառայություններին և եթե տեղեկացրել են՝ ի՞նչ հանձնարարությամբ/; Հայտնի՞ է արդյոք առանց Հայաստանի իրավապահների ՛՛Հայաստանի քաղաքացիական տարածքը՛՛ սանրելու նրանց ՛՛իրավունքի մակարդակը՛՛, որտե՞ղ, ի՞նչ ուժերով, ի՞նչ մարդկանցով: Եղե՞լ են նախկինում Գյումրիի ռուսական ռազմաբազայից ՛՛զինվորի անհետացման՛՛ նախադեպեր, որքա՞ն ժամանակով, ե՞րբ, ինչպե՞ս են նրանք հայտնաբերվել, որտե՞ղ…Օրինակ՝ մեկ-երկու օրով: Եթե եղել են, հատկապես զենքով զինվորի անհետացումներ, զգուշացվե՞լ են արդյոք Հայաստանի իրավապահներն այդ մասին /զենքը ձեռքին զինվորը միշտ կարող էր վտանգ ներկայացնել քաղացիների համար/: Իրավունք ունի՞ արդյոք ռազմաբազան Հայաստանի իրավապահներից թաքցնել զենքը ձեռքին զինվորի անհետանալու փաստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում