Որտե՞ղ է Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը
Նմանատիպ
Սերժ Կանայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ընդհատակ է անցել, չի ցանկանում մեկնաբանություններ անել ՀՀ սահմանային լարվածության վերաբերյալ: Չի ցանկանում, որովհետեւ չի հիմնավորել, թե ինչու ՀԱՊԿ պայմանագրի անդամ Հայաստանի վրա պայմանագրի կետերը չեն տարածվում, օրինակ այն դրույթը, որ «մասնակից պետություններից յուրաքանչյուրի նկատմամբ ագրեսիայի ակտի դեպքում, բոլոր մյուս մասնակից պետությունները տրամադրում են նրան անհրաժեշտ օգնություն, այդ թվում նաև ռազմական, ինչպես նաև ցուցաբերում օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով»: Նալբանդյանը քանի գլուխ ունի բողոքելու ՀԱՊԿ առաջին ջութակ Ռուսաստանի դեմ: Դրա փոխարենը նա օրերս Բրյուսելում Եվրոպացիների առաջ իբրեւ ՌԴ դեսպան կամ ՌԴ շահերի պաշտպան է հանդես եկել, նշելով, որ Գյումրիի հանցագործությունը շատ էմոցիաներ է առաջացրել Հայաստանում հասարակության գիտակցության մեջ, բայց Հայաստանն ու Ռուսաստանը ուժեղ, դաշնակցային և ռազմավարական հարաբերությունների մեջ են: Մյուս կողմից էլ սա զարմանալի չէ, որովհետեւ ոչ միայն ինքը այլեւ իր շեֆերը հաշվետու են Կրեմլին, չհաշված այն, որ աներձագը ռուսական ԿԳԲ-ի գնդապետ է…
Հետևեք մեզ նաև Telegram-ում